Համակարգ ներթափանցելը հեշտացրել են

Համակարգ ներթափանցելը հեշտացրել են

Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովից առաջ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանից հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նոր համակարգ մտնող դատավորները 6-ամսյա դասընթացներ չեն անցնում․

«Ընդհանրապես այդ դասընթացներն անհրաժեշտ են, որովհետև դրանց ընթացքում, ըստ էության, դատավորի պրակտիկ հմտություններ են ուսուցանվում, որոնք անհրաժեշտ են աշխատանքն իրականացնելու համար։ Չնայած դրան, դատավորներն ամեն տարի վերապատրաստումներ ունեն։ Ձեր հարցին ավելի ճշգրիտ պատասխանելու համար, պետք է հասկանալ, թե ինչպիսի քննական խնդիրներ հաղթահարելով են անցնում, որովհետև դու կարող ես խնդիրներին այնպիսի կառուցվածք տալ, որպեսզի վեր հանես պրակտիկ հմտությունները։ Եթե նման խնդիրներ են եղել, ապա լավ է, եթե ոչ, ապա՝ չէ»։