Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման պատճառը

Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման պատճառը

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը իննամսյա սիրավեպից հետո հայտարարել են իրենց բաժանման մասին, որի պատճառը տարիքային տարբերությունն է, գրում է Page Six-ը։

«Փիթը 28 տարեկան է, իսկ Քիմը՝ 41, նրանք այժմ շատ տարբեր դիրքերում են», - աղբյուրը մեկնաբանել է զույգի բաժանումը։

Պորտալի զրուցակցի խոսքով՝ Փիթը «ամբողջովին ինքնաբուխ է և իմպուլսիվ», օրինակ՝ նա պահանջում է Քիմից անմիջապես թռչել այնտեղ, որտեղ գտնվում է։ Այնուամենայնիվ, Քիմը չորս երեխա ունի, և նրանք միշտ առաջին տեղում կլինեն նրա համար,- ասել է աղբյուրը Page Six-ին:

Բացի այդ, Քարդաշյանը, ով ղեկավարում է մի քանի բիզնես և նկարահանվում ռեալիթի շոուներում, «հոգնել էր այս հարաբերություններից և իր կյանքի այլ իրադարձություններից», մասնավորապես, որ վերջերս Քիմը բաժանվեց Քանյե Ուեսթից։

Քարդաշյանն ու Դևիդսոնը ծանոթացել են, երբ նա վարում էր ամերիկյան կատակերգական Saturday Night Live շոուն 2021 թվականի հոկտեմբերին, և նրանք սկսեցին հանդիպել նոյեմբերին։ Աստղերը հրապարակայնորեն հաստատեցին իրենց սիրավեպը 2022 թվականի մարտին: