Ե՞րբ է բացվելու հայ-թուրքական սահմանը․ «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում

Ե՞րբ է բացվելու հայ-թուրքական սահմանը․ «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում

«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց շուտով»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ լրագրողների հարցերին։

«Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք։ Իսկ այդ հարցը մեր լիազորությունների տիրույթում չէ»,- ասաց Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շինաշխատանքների ավարտից անմիջապես հետո բացվելու է սահմանը։