«Հրապարակ». ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա

«Հրապարակ». ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա

Խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը, սակայն, ավանդույթի համաձայն, արտահերթ նիստեր են լինելու։ Իշխանությունները որոշել են օր առաջ կյանքի կոչել Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը՝ բանակում չծառայելու եւ զինգրքույկը «թանկով գնելու» մասին, որին քանիցս անդրադարձել ենք։ Չնայած ՔՊ-ում միանշանակ չեն ընդունում այս նախագիծը՝ համարելով, որ չի կարելի դասալիքներին փողով զինգրքույկ վաճառել, սակայն նրանց ասվել է, որ պետք է կողմ քվեարկել, քանի որ արդեն նման բան արել են՝ 2021 թվականին քվեարկելով «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով եւ ոչ մի դրամ չվճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: