Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ նիստն ավարտվել է

Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ նիստն ավարտվել է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը կհրապարակվի 2 օր անց՝ հունիսի 24-ին։

Հիշեցնենք՝ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նա մեղադրանքը չի ընդունում: Հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է, սակայն մեկ օր անց ազատ էր արձակվել. դատարանի որոշմամբ նրա ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ: