«Հրապարակ». Պաշտոնակռիվը սկսվել է

«Հրապարակ». Պաշտոնակռիվը սկսվել է

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների ելքը խիստ անկանխատեսելի է թվում, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ իշխող կուսակցությունում արդեն աննախադեպ հրմշտոց է սկսվել՝ ապագա պաշտոնների մասով։

Մասնավորապես, թիմում իրենց գերակտիվ պահվածքով աչքի են ընկնում հատկապես Տիգրան Ավինյանի ներկայիս խորհրդական Սաշա Կատվալյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, որոնք հավակնում են ընտրություններից հետո փոխքաղաքապետի պաշտոն զբաղեցնել։

Երկուսն էլ ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին եւ փորձում աչքի ընկնել՝ ղեկավարելով ու հրահանգավորելով շարքային կուսակցականների աշխատանքը։

Հիշեցնենք, որ Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետն էր, ազատվեց պաշտոնից Եռաբլուրում ոստիկանական գործողությունները քննադատող իր ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Նա նաեւ Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է: Իսկ Արտակ Հովակիմյանը նախկին ԲՀԿ-ական է։