Գերմանական դպրոցներում արգելել են Microsoft Office 365-ը

Գերմանական դպրոցներում արգելել են Microsoft Office 365-ը

Գերմանիայի Հեսսենի երկրամասի իշխանությունները արգելել են Office 365-ի օգտագործումը տեղի դպրոցներում։ Այս մասին հայտնում է «Вести. Hi-tech»-ը։ Համաձայն երկրամասի ղեկավարության որոշման, Microsoft-ի ստանդարտ փաթեթի վեբ-վարկածի օգտագործումը ամերիկյան իշխանությունների համար կբացեն հնարավորություններ՝ հասանելի լինելու դպրոցական ուսուցիչների անձնական տվյալներին։ Իշխանությունները Microsoft-ի ծառայությունները համարել են ոչ անվտանգ, քանի որ այն այն ծառայողական տեղեկատվությունը ուղարկում է ամերիկյան կենտրոններ, իսկ տեղեկատվության մեջ կարող են լինել նաեւ անձնական տվյալներ, մի բան, որ արգելված է համաեվրոպական օրենսդրությամբ ու պաշտպանված օրենքով։