Թրամփը փող է խնդրել ռուսների դեմ պայքարելու համար

Թրամփը փող է խնդրել ռուսների դեմ պայքարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին հատկացնել կես միլիարդ դոլար՝ «ռուսական չարանենգ ազդեցությունների դեմ պայքարելու համար», որոնք առկա են Կենտրոնական Ասիայում եւ Եվրոպայի տարածքում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Համաձայն Սպիտակ տան կողմից հրապարակած փաստաթղթի, այդ գումարը, եթե հատկացվի Կոնգրեսի կողմից, ծախսվելու է ամերիկյան դաշնակիցների տարածքային ամբողջականության պահպանման համար նախատեսված օպերացիաների համար, որոնք ներառում են նաեւ աջակցություն դաշնակիցներին, որպեսզի կարողանան հետ կանգնել ռուսական սպառազինություններ գնելու մտքից։ Կիրականացվեն նաեւ առեւտրային եւ էներգետիկ նախագծեր, որոնց նպատակը դաշնակիցներին ռուսական ազդեցությունից դուրս բերելն է եւ տնտեսական կախվածության նվազեցումը։