Հայաստան, Լիբիա, Իրաք․ դրոնների հեղափոխությումը մարտի դաշտում

Հայաստան, Լիբիա, Իրաք․ դրոնների հեղափոխությումը մարտի դաշտում

«Մի քանի օր առաջ, մի քանի ժանդարմներ Դրոնների մարտական ապահովման բաժնից (SPAD) տուն վերադարձան Բրյուսելից։ Célestins-ի զորանոցների տարածքում, որտեղ տեղակայված է Փարիզում Հանրապետական գվարդիան, SPAD որոշ սպաներ ցուցադրություն են անում։ Ոչ մեծ սարքը աննկատ կերպով անցնում է գլխավերեւով։ Նման անօդաչու կարող է ձեռք բերել ցանկացած մեկը։ Այն կարող է ունենալ տեսախցիկ, կամ, ինչը առավել վատն է՝ պայթուցիկ։ Ի դեպ, երկուշաբթի Իրաքում ամերիկացի զինվորականները վնասազերել են ռումբ, որը դրված է եղել դրոնի մոտ՝ իրենց դեսպանատան մոտակայքում՝ Բաղդադում։ Երեքշաբթի հարձակման է ենթարկվել Էրբիլի օդանավակայանը Քուրդիստանում։ Սահելում, որտեղ գործում է ֆրանսիական բանակը, ջիհադական խմբավորումներըօգտագործում են անօդաչուներ՝ իրենց հարձակումների համար։ 16 թվականին երկու ֆրանսիացի հատուկ ջոկատայիններ վիրավորվեցին Էրբիլում՝ անօդաչու սարքի կողմից ծուղակում հայտնվելու պատճառով, որը պայթել էր գետնի վրա»,- գրում է Le Figaro-ի լրագրող Նիկոլյա Բարոտը։

SPAD-ն ըստ լրագրողի, իր տեսակի մեջ միակ ստորաբաժանումն է, որը ձեւավորվել է ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ բելգիական մայրաքաղաքում։ Անօդաչուների ներկայացրած սպառնալիքները ավելանում են եւ ուժգնանում։ Այս մասին հայտարարել է ՖՐանսիայի Պնախարար Ֆլորենս Պարլին՝ Բիսկարոսեում ներկա գտնվելով անօդաչուներից լազերային զենքով առաջին կրակային ցուցադրության ժամանակ։ Այս ֆուտուրիստական զինատեսակը մշակում է Cilas ընկերության կողմից։ Այն պատրաստ է լինելու 2024 թվականին։ Նախարար Պարլին հայտարարել է, որ սխալվելու իրավունք պարզապես չկա, քանի որ խոսքը տեխնոլոգիական մի խնդրի մասին է, որի հետ բախվելով միշտ չէ որ ամեն բան հաշվի է առնվում դասական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Թիրախը, ըստ նախարարի, շատ փոքր է, չափազաց ցածր բարձրության վրա եւ ունի ազդակների թույլ բնութագրիչներ։ Նախարարը կարծում է, որ անիմաստ է թանկարժեք հրթիռներով կրակել ոչ թանկարժեք սարքերի վրա։ «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր գործել անվճռական կերպով»,- գրում են ֆրանսիացի խորհրդարանականները հինգշաբթի օրը դրոնների մասին զեկույցում։

Մինչ նրանք, Սենատը նաեւ նախազգուշացրել է, որ դրոնները ռազմավարական առաջընթաց են ներկայացնում իրենցից եւ Ֆրանսիան լրջորեն հետ է մնում անօդաչու սարքերի ոլորտում իր հնարավորություններից եւ ռազմավարությունից։

Ցամաքային զորքերում էլ կարծում են, որ հիմա ամեն բան պետք է սկսել զրոյից։ Ըստ հավաստիացումների, «հայտնաբերում-նույնականացում-չեզոքացում» շղթան դեռեւս չի ապահովված եւ զինված ուժերը փորձում են օբյեկտները թիրախավորել օդային նռնակներով։ «Դրոնների թույլ տեղը տվյալների փոխանցման համար կապն է, սակայն հաջորդ սերունդն այս խոցելի կետը կարող է հաղթահարել»,- պարզաբանում է դրոնների հարցերով մասնագետ Պյեր-Իվը։

«Նման սպառնալիքը ոչինչ եւ ոչ մեկին չի խնայում, սկսած քաղաքական հավաքներից մինչեւ մարտադաշտերի ցուցադրությունից։ Մի փոքր լողացող տերմինաբանության տակ, որ վերաբերվում է հեռավար կամ ավտոմատ կառավարվող սարքին, թաքնված է ընդարձակ զինանոց, որը փոխում է պատերազմ վարելու սովորությունը»,- ասված է հոդվածում։ Դրոնները, ըստ Ամելի Ֆերեյի, ով հանդիսանում է IRSERM-ի հետազոտող, առաջին հերթին տեխնիկական հնարավորություն են՝ օբյեկտներ գործարկել հեռավար կառավարմամբ։ Չարագործները այլեւս չեն ենթարկվում որեւէ վտանգի։

«Ֆրանսան վերջերս անցել է անօդաչուներով զինմանը։ Սակայն անօդաչուների պատմությունը բավականին հին է եւ հասնում է մինչեւ Երկրորդ աշխարհամարտ։ Կիառությունը սկսել է զարգանալ միայն 2000-ականներին, երբ Միացյալ Նահանգները իրականացրել լիկտիդացիայի նպատակային գործողություններ։ Վերջին տարիենրին դրոնները լայն տարածում ստացան, քանի որ արտադրման արժեքը նվազեց։ 2019 թվականի աշնանը Aramco նավթային ընկերության ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեցին մահապարտ դրոնների կողմից։ Դրանք հնարավոր չեղավ որսալ։ Թուրքիան իր անօդաչուների վրա էր հիմնվում Սիրիայում իրականացրած ռազմարշավի ժամանակ։ Ղարաբաղում Ադրբեջանի դրոնները 2020 թվականին, որոնք պատրաստված էին թուրքական եւ իսրայելական տեխնոլոգիաներով, վճռական նշանակություն ունեցան Հայաստանի պաշտպանական համակարգերի դեմ պայքարում»,- ասվում է հոդվածում։ 

«Լիբիայում դրոնները թույլ տվեցին կառավարությանը, Անկարայի օգնությամբ, դիմայալու գեներալ Խաֆթարի հարձակմանը։ Դրոնները կարելի է, ըստ Օդ Թոմայի, օգտագործել սովորական օդային զինատեսակների փոխարեն։ Ռազմավարական հետազոտությունների մասնագետ Թոման կարծում է, որ չնայած այն բանին, որ դրոնները ունեն փոքր տեխնիկական հնարավորություններ, սակայն Թուրքիան օրինակ կարողացել է առավելագույնի հասցնել կինետիկ էֆեկտը։ Իսրայելը, Իրանը, Թուրքիան կամ «Հըզբոլլահը» մշակում են դրոններ։ Չինաստանը նույնպես ունի զարգացած անօդաչուների արտադրություն։ Դրոնները քիչ փող ունեցող երկրների համար ինչպես նաեւ այն երկրների համար, որոնք չեն ցանկանում շատ ծախսեր կատարել, հիանալի միջոց է։ Չինաստանը այժմ նոր դրոններ է ուզում մշակել, որը կկարողանա թռչել թիրախի վրայով եւ այն ոչնչացնել»։