Պետրոս Ղազարյանը լուսանկար է հրապարակել հայտնի բլոգերի հետ

Պետրոս Ղազարյանը լուսանկար է հրապարակել հայտնի բլոգերի հետ

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել ազգությամբ հրեա հայտնի  բլոգեր Ալեքսանդր Լափշինի հետ, ում LiveJournal-ի էջը հավաքել է ավելի քան 25.000 հետևորդ և ամենընթերցվող ռուսալեզու բլոգն է։

Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանի Հանրապետություն:

Նրա ձերբակալությունը լարվածություն է ստեղծել հայ-բելառուսական հարաբերություններում, ինչպես նաև դարձել Իսրայելի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների օրակարգի թեմա։