Արժանի էինք հաղթանակի. Լապորտա

Արժանի էինք հաղթանակի. Լապորտա

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» երեկ Փարիզում մրցեց ՊՍԺ-ի հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը՝ հնարավորություն չունենալով շարունակել պայքարը աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարում։ Թիմերի միջև առաջին խաղում ֆրանսիական թիմը , հիշեցնենք, 4-1 հաշվով հաղթաանակ էր տարել կատալոնական ակումբի նկատմամբ։ «Բարսայի» նախագահ  Ժոան Լապորտան անդրադարձել է դիմակայությանը։

«Կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, մենք արժանապատվորեն հանդես եկանք պատասխան խաղում, հիանալի ֆուտբոլ էինք ցուցադրում։ Բոլորին ցույց տվեցինք,  որ մենք հզոր թիմ ունենք, թեպետ վերջին շրջանում անհաջողությունները մեզ հանգիստ չեն տալիս։ Պետք չէ հաշվի վրա շատ կենտրոնանալ, իրոք մենք պատասխան խաղում պայքարում էինք միայն ու միայն հաջորդ փուլում հայտվելու համար, ուստի կարծում եմ՝ միայն այդ ձգտման համար մենք արժանի էինք հաղթահարելու ֆրանսիական ակումբի արգելքը»,- ասել է Լապորտան տված վերջին հարցազրույցի ժամանակ։