Էկոնոմիկայի նախարարն էսօր «բորշել» է

Էկոնոմիկայի նախարարն էսօր «բորշել» է

Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էկոնոմիկայի նախարարն էսօր, կներեք արտահայտությանս, «բորշել» է․

Ասում է՝ ժողովուրդը օրենքները չի հարգում, սրճարաններում ծխում են, չնայած արգելքին ու ասում է, որ էդպես մենք չենք զարգանալու։

Այո, օրենքները շրջանցում ենք, իսկ ո՞վ է դրա մեղավորն ու պատասխանատուն։
Ծխող քաղաքացին նստում է սրճարան ու սիրում է սուրճի հետ մի հատ էլ «փստցնել»․ իսկ ո՞վ է մեղավոր, որ ոստիկաններին ուղարկում եք ոչ թե օրենքին հետևելու, այլ միտինգ ցրելու։ Օրենքը ընդունել եք, բայց ոչ մեկ չգիտի, թե էդ օրենքի կատարումն ով է հսկելու։

Առաջ մթերքը տեղավորելու համար տոպրակին տալիս էիր 10 դրամ, օրենքով արգելեցիք, ու վերացնելու փոխարեն դարձավ 30-50 դրամ։ Ո՞վ է մեղավոր, որ էդ օրենքը չի աշխատում․ ժողովո՞ւրդը չի հարգում օրենքը, խանութի տերե՞րը, թե՞ իշխանությունը, որ որոշումն ընդունել է ու թքած է ունեցել, որ իր որոշման վրա թքած ունեն։

Օրենք ընդունեցիք, որ պետք է գազաբալոնները ստուգվեն և լիցենզավորեն, 12 հազար դրամ էլ գին դրեցիք։ Տեղյակ ե՞ք, ընդհանրապես, ստուգում են, թե չէ, ոնց են թուղթը ծախում, չլիցենզավորածները լիցքավորում են, թե չէ։

2019 թվականին կառավարությունը որոշում ընդունեց, որ պետք է սպանդանոցային պարտադիր մորթի անցնել։ Բողոքի ցույց-բան եղավ․ Նիկոլը երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ ու ասաց հուլիսի 1-ից ուժի մեջ, ոչ մի շեղում։ Անցել է ուղիղ 3 տարի, հիմա նոր ասում են, որ պետք է հսկենք, որ միայն սպանդանոցներում մորթ արվի։

Առողջապահության իրավաբան նախարարը որոշեց, որ այլեևս պետք է ռեստորաններում, ճշարաններում աղաման չդրվի։ Էդ որոշման մասին ո՞վ է հիշում, ո՞վ է հսկում, որ չդրվի։
Հիմա ե՞ս եմ մեղավոր, որ օրենքը չւ գործում, թե՞ նրանք, ովքեր օրենքը սահմանել են ու անցել մի կողմ ու մեղադրում են ժողովրդին։

Արդեն որերորդ տեսանյութն է հրապարակվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը խախտում երթևեկության օրենքն ու կարգը։ Փաշինյանը, իհարկե, մեղավոր է, որ կարգին չի հետևում․ բայց իրականում նա՞ է ավելի մեղավոր, թե՞ էն ոստիկանները, որ փոխանակ կանգնեցնեն, ավտոմեքենան տանեն տուգանային հրապարակ, մի հատ էլ «չեստ» են տալիս․․․»։