Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր նոր բալիստիկ հրթիռը

Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր նոր բալիստիկ հրթիռը

Հյուսիսային Կորեան Փհենյանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է իր նոր բալիստիկ հրթիռը։ Շքերթը կայացել է ի պատիվ Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության հիմնադրման 75-ամյա հոբելյանի։ Համապատասխան կադրերը ցուցադրվել են Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությամբ։ Հարավային Կորեայից հայտարարել են, որ նոր բալիստիկ հրթիռը նման է «Հվասոն 15»-ի, որը ունի 12 874 կմ հեռահարություն, եւ կարող է հասնել ԱՄՆ մայրցամաքային տարածքի ցանկացած հատվածի։