Մահացել է գերմանացի հայտնի գրող Մարտին Վալզերը

Մահացել է գերմանացի հայտնի գրող Մարտին Վալզերը

97 տարեկանում մահացել է հետպատերազմյան տարիների գերմանական արձակի տաղանդավոր ու հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Մարտին Վալզերը։
Այդ մասին լուրը հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Rowohlt հրատարակչությանը։

Գրողի մահվան մանրամասները չեն բացահայտվում։

Վալզերի ամենահայտնի գործերն են «Ամուսնությունները Ֆիլիպսբուրգում» (Ehen in Philippsburg, 1957), «Վազող ձին» (Ein fliehendes Pferd, 1978) վեպերը և «Մանկական խաղ» պիեսը (Ein Kinderspiel, 1970):
Մեծանուն մտավորականի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։