Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են միանալ Լաչինի միջանցքը փակած ցուցարարներին

Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են միանալ Լաչինի միջանցքը փակած ցուցարարներին

 Պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին շարունակվող ակցիաներին։

Այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաշադ Մահմուդովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Պատգամավորի պնդմամբ, օրենսդիրները ևս պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին.

«Ես կարծում եմ, որ պատգամավորները պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին։ Դա նաև կարևոր քայլ կլիներ աշխարհին ուղերձ հղելու համար»: