Բոբ Դիլանի նոր երգը հայտնվել է համացանցում

Բոբ Դիլանի նոր երգը հայտնվել է համացանցում

Բոբ Դիլանի նոր երգը հայտնվել է համացանցում։ Այս մասին թվիթերյան իր հարթակում տեղեկացրել է երաժիշտը։ Նոր երգը, որն առաջինն է վերջին ութ տարում, նվիրված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուն։

Տրեկի տեւողությունը 17 րոպե է։ Այն կոչվում է «A Murder Most Foul»։ Իր հրապարակման մեջ Դիլանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար եւ կոչ արել բոլորին հոգ տանել սեփական առողջության համար։