ՌԴ-ում սնանկացած քաղաքացիների թիվը գերազանցել է 1 միլիոնը

ՌԴ-ում սնանկացած քաղաքացիների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Ռուսաստանում ավելի քան 1 միլիոն քաղաքացի ստացել է ֆինանսապես անվճարունակի կարգավիճակ։
Տարեսկզբից նման ընթացակարգ է անցել 249,9 հազար պարտապան։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անձնական սնանկությունների թիվն աճել է 28.8%-ով, գրում է РБК-ն։

Եվս 15 հազար մարդ կարողացել է սնանկանալ պարզեցված ընթացակարգով՝ առանց դատավարության։
Չնայած դատարանների միջոցով ամեն ամիս սնանկության կարգավիճակ է ստանում 26-30 հազար մարդ, սակայն սնանկության ընթացակարգերի աճի տեմպերը դանդաղում են։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին ֆինանսապես անվճարունակ քաղաքացիների թիվն աճել է 72,6%-ով, 2021 թվականին՝ 62 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 44,2 տոկոսով։