Շտապ օգնության մեքենաներ՝ Էջմիածնում

Շտապ օգնության մեքենաներ՝ Էջմիածնում

Տեսանյութեր  են տարածվել, որ Շտապ օգնության մեքենաներ են ուղարկվում Էջմիածին, որտեղ մարդկանց մեկուսացնում են։ Հիշեցնենք, որ  երեկ երեկոյան նույնպես Էջմիածնում թեժ էր։  Ըստ տարածված  լուրերի, որը ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքեց, Էջմիածնում է գտնվում կորոնավիրուսով վարակակիրներից մեկը, իսկ հասարակությունը կասկածում է, որ հարսանիքը եղել է Էջմիածնում։ Շտապ օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ով արձագանքում էր անգամ  ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, հեռախոսներին չի պատասխանում։ Չեն պատասխանում նաև ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն ու Ալինա Նիկողոսյանը։