Իմ անո՞ւնն է տվել Փաշինյանը, բացառվում է

Իմ անո՞ւնն է տվել Փաշինյանը, բացառվում է

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Մարդուն դարձրել ենք պատգամավոր, մեր նիստը ձայնագրել է, ցույց տվել Սերժ Սարգսյանին»: Վարչապետի այս հայտարարությունն ակնհայտորեն ուղղված է պատգամավոր Թագուհի Թովմասյանին, սակայն չգիտես ինչու Փաշինյանն անուն չհնչեցրեց: Ընտրություններից առաջ հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց ու ոչ ոք չանդրադարձավ այն հարցին, թե ով է ձայնագրել դա ու ոնց է ձայնագրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Հիմա էլ գալիս են, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից։ Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել է մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին ու այսօր հոխորտում է, գետնինն էլ չի մտնում։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»,- ասաց նա։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառանալով վարչապետի այս հայտարարությանը նախ նշեց, որ առհասարակ այդ հայտարարությունը չի լսել և հետո, եթե չի հնչել անուն, ապա դա իրեն չի վերաբերում. «Իմ անո՞ւնն է տվել Փաշինյանը, եթե իմ անունը չի տվել, չեմ կարող մեկնաբանել: Բացառվում է բնականաբար. ա` ես չեմ լսել ելույթը, բ` չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, որովհետև ելույթը չեմ լսել: