Հակասությունները պետք է լուծվեն բանակցության միջոցով․ ի՞նչ է ասել Պուտինը

Հակասությունները պետք է լուծվեն բանակցության միջոցով․ ի՞նչ է ասել Պուտինը

ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան իրենք են հրաժարվում բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը հիմնված է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող վտանգների ստեղծման վրա։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ՝ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենքով է ամրագրել Մոսկվայի հետ բանակցելու անհնարինությունը։

«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են բանակցել մեզ հետ: Ուկրաինայի ներկայիս ռեժիմը հրաժարվում է բանակցություններից: Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել այդ հարցի վերաբերյալ՝ արգելելով բանակցությունները»,- ասել է Պուտինը։