Թուրքիայում ավտոբուսի վթարը մարդկանց կյանքեր է խլել

Թուրքիայում ավտոբուսի վթարը մարդկանց կյանքեր է խլել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Նախնական տվյալներով՝ Դիարբեքիրում մարդատար ավտոբուսի շրջվելու հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել՝ 22 մարդ», – հաղորդում է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ անձրեւի պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։