Պատերազմը հնարավոր է ավարտել այս տարի․ Զելենսկի

Պատերազմը հնարավոր է ավարտել այս տարի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիա կատարած այցի ժամանակ ասել է, որ արդեն այս տարի Ուկրաինան գործընկերների հետ միասին կարող է անշրջելի դարձնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ 

Զելենսկու խոսքով՝ ժամանակն է, որպեսզի աշխարհը այս տարի տոնի պատերազմի ավարտը։

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Զելենսկին նշել է, որ «գործելու ժամանակը հիմա է»։ 

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը վերջապես ավարտվի, բայց ավարտվի արդար և ազնիվ խաղաղությամբ»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան և ամբողջ Եվրոպան պետք է ազատ լինեն, իսկ Ուկրաինայի և Եվրոպայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։