Սերժ Սարգսյանը կենացներ չի սիրում

Սերժ Սարգսյանը կենացներ չի սիրում

«Իրավիճա՞կ է փոխվել». իշխանություններն իսկապե՞ս ծանր են տարել Սերժ Սարգսյանի ծննդյան օրը սոցցանցերում տիրող  «աժիոտաժը», բայց առաջին հերթին` ՀՀԿ երիտասարդների շախմատային կրեատիվ շնորհավորանքը՝ հարցրինք «Իմ քայլի» մեր աղբյուրին։

«Ամենեւին, ինչի՞ պտի ծանր տանեինք. բոլորի ծննդյան օրերին էլ աժիոտաժ է լինում Ֆեյսբուքում»: Հավաքվել-նշե՞լ եք այդ օրը՝ հարցրինք Սերժ Սարգսյանին մոտ կանգնած աղբյուրին։ «Ոչ, Դուք երեւի չգիտեք, թե նա որքան չի սիրում իր մասին կենացները»: Երրորդ նախագահն օրն անցկացրել է Ձորաղբյուրում` բացառապես ընտանիքի անդամների հետ, թոռների հետ ֆուտբոլ ու շախմատ է խաղացել. «Եղել են բազում շնորհավորանքներ,  այդ թվում եւ՝ դրսից, բայց քանի որ դրանք անձնական բնույթի են, հրապարակման ենթակա չեն. իր համար ամենակարեւորն Արցախից մարտական ընկերների շնորհավորանքներն էին»: Իսկ Ռազմիկ Ամյանի ու Ավետ Բարսեղյանի ե՞րգը. սոցցանցը «փոթորկվում» էր։ «Ռազմիկն ու Ավետն ուզել էին անակնկալ նվեր մատուցել. ծննդյան նախօրյակին ձայնագրությունն ուղարկել էին՝ շնորհավորել, հաջորդ օրն էլ՝ հրապարակայնացրել։ Ընդամենը էդ»: