Արդյունքում ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ փոխհրաձգության հետևանքով՝ 2 զոհ. Աբրահամյան

Արդյունքում ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ փոխհրաձգության հետևանքով՝ 2 զոհ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պաշտոնական լրահոսը հուշում է, որ այսօր սահմանագծի առնվազն 3 ծանր ուղղություններում բավականին լարված է եղել։

Արդյունքում՝ Սև լճի ուղղությամբ (Սյունիք) ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ Երասխի (Արարատ) և Կութի (Գեղարքունիք) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով` 2 հայ զինծառայողի կորուստ։

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը, ինչը Բաքուն պաշտոնապես չի հաստատում։
Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են։

Դիվանագիտական հարթությունում կողմերի՝ «տարբեր լեզուներով» խոսելը, ցավոք, սահմանային նոր զարգացումներ է ենթադրում»։