Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մարդ է մահացել 

Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մարդ է մահացել 

Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության դեմ AstraZeneca ընկերության կողմից արտադրված պատվաստանյութով պատվաստվելուց հետո, մի քանի օր անց, Չերնովեց քաղաքում մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարը։ Պարզվել է, որ տղամարդը, ով Չերնովեցի զինվորական հոսպիտալի դեղատան դեղագործն է եղել, պատվաստվել է մարտի 15-ին, մահացել՝ 24-ին։

Նախնական վարկածի համաձայն, մահվան պատճառը գլխուղեղի սուր ինսուլտն է եղել։ Տղամարդը ունեցել է խրոնիկ սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններ, դիաբետ եւ այլ ուղեկցող հիվանդություններ։Հայտնի է նաեւ, որ տղամարդը պատվաստումը տարել է բարեհաջող։ Նա դեղամիջոցների հանդեպ ալերգիա չի ունեցել։