Ռոհանին բացառել է ԱՄՆ հետ երկկողմ բանակցությունների ձեւաչափը

Ռոհանին բացառել է ԱՄՆ հետ երկկողմ բանակցությունների ձեւաչափը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է երկկողմ բանակցությունների ձեւաչափը Միացյալ Նահանգների հետ, սակայն նաեւ ասել է, որ երկխոսությունը հնավավոր է իրանական միջուկային ծրագրի մասին՝ հայտնի Վեցյակի ֆորմատով։ «Եթե ԱՄՆ-ն չեղարկի բոլոր սանկցիաները, նրանք կարող են, ինչպես եւ նախկինում երկխոսություն սկսել 5+1 ձեւաչափի շրջանակներում»,- ասել է Իրանի նախագահը, ինչպես փոխանցում է վերջինիս մամուլի ծառայությունը։ Խոսքը այս դեպքում չի կարող լինել երկկողմանի բանակցությունների մասին։