«Էկոլոգիայի փրկիչները» չգիտեն, որ սրանով միայն մեզ են հզորացնում

«Էկոլոգիայի փրկիչները» չգիտեն, որ սրանով միայն մեզ են հզորացնում

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված  ի սկզբանե՝ բլոկադայի առաջին օրերին, թվում էր թե խուճապ կառաջանար Արցախում:
Այնինչ լրիվ հակառակը էֆեկտն ունեցավ: 
Բլոկադայի առաջին օրերին երբ մարդկանց որպիսությունից հարցնում էիր, թե բա շատ լավ ենք, մանդարին չկա՝ նուռ կուտենք, պեսոկ չկա՝ մեղր կուտենք, ձուկ չկա՝ հնդկահավ կուտենք:
Քանի բլոկադան երկարեց, 
Էսօր մեկին հարցնում եմ, հը՞ ոնց եք, ի՞նչ կա չկա, թե բա 60կգ խոզի միսը սառնարանումս, մեղրի բոչկաս նկուղումս, նուռն ու արքայանարինջս փռած, կապած-մապած, կոմպոտ-մոմպոտ լիքը, դե դուխներս էլ միլիոն:
❗️Ասում եմ կարո՞ղա,  որ վաղուց հույսներս միայն մեզ վրա դնեիք, հիմա հզոր ու ճանաչված պետություն լինեինք:
❗️Օրինակ կզարգացնեինք՝
Բանջարաբոստանային կուլտուրանները, այդպիսով Արցախի յուրաքանչյուր ընտանիք կունենար իր առանձին պառնիկը (ջերմոցը), որով կապահովեր և՛ իր ընտանիքին, և՛ կարտահաներ շուկա:
Անասնապահությունը:
Մեղվաբուծությունը:
Կունենայինք մի շարք արտադրամասեր՝
Կարի:
Ծխախոտի:
Մետաղների հալման, 
Ցեմենտի կլինկերի:
Գաջի արտադրության, կարծր նյութերի շիկացման, հախճապակե ու կավե իրերի թրծման:
Կարբիդ, կալցիում, ցիանամիդ, սինթետիկ կաուչուկ, բարձրամոլեկուլային մի շարք այլ միացությունների ստացման և օգտագործման արտադրամասեր, ձուլարաններ, դարբնոցներ:
Ֆիգուրային, դեկորային արտադրամաս:
Ոսկու արտադրամաս:
Դե էլ չասեմ ինչքան կշատանային հացի, թխվածքեղենի արտադրամասերը:
Օտարերկրյա՝ առավել ևս թուրքական ապրանքներ չեն ներկրվի Արցախ, մենք էլ ամեն անգամ տեսնելուց ջղայնանանք, ընդհակառակը՝ մենք կդառնանք արտադրող:
Էնպես որ հլը չի իմացվի ում օգտին կլինի բլոկադան, էս «էկոլոգիայի փրկիչները» չգիտեն, որ սրանով միայն մեզ են հզորացնում:

Նանար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից