Կարմրուկի բռնկումներ՝ Ռուսաստանում

Կարմրուկի բռնկումներ՝ Ռուսաստանում

Մոսկվայում հայտնաբերվել է կարմրուկի բռնկման երկու օջախ։ Այս մասին հայտնում է ռուսական «Լայֆը», մասնավորապես նշելով, որ կարմրուկի բռնկման մասին ինֆորմացիա է հայտնվել մոսկովյան երկու դպրոցների պաշտոնական կայքերում։ Ֆիքսվել է չորս դեպք, ինչը հաստատում են նաեւ «Ռոսպոտրեբնադզորից», սակայն բժիշկները վստահ են, որ իրականում դեպքերն ավելի շատ են, քան ֆիքսվածները։ Բժիշկ Եվգենի Տիմակովը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ինքը օրական բազմաթիվ զանգեր է ստանում կարմրուկի հիվանդացության հետ կապված։ Նշենք, որ ավելի վաղ ռուսական պատկան մարմինները հայտարարել էին, որ կարմրուկի դեպքեր արձանագրել են միայն սահմանամերձ շրջաններում։ Վլադիմիրյան մարզում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 49 դեպք։ Մասնագետները նշում են, որ նման բռնկումները հետեւանք են այն բանի, որ մարդիկ հրաժարվում են պատվաստանյութ ընդունել ընդդեմ այս հիվանդության։