Չեմ բացառում, որ կգնանք այդ քայլին․ ընդդիմադիր «Զարթոնք»-ը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին

Չեմ բացառում, որ կգնանք այդ քայլին․ ընդդիմադիր «Զարթոնք»-ը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին

Գյումրու համայնքապետարանի «Զարթոնք» խմբակցության ղեկավար, անկուսակցական Վարդևան Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չբացառեց ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին պաշտոնանկ անելու գործընթացին։

«Ես խմբակցության ղեկավարն եմ, ես եմ որոշում կայացնելու, ես, անձամբ ես։ Այդպես է ստացվել, որովհետեւ ինքս անկուսակցական եմ, եւ հուշագիր եմ ստորագրել «Զարթոնք» կուսակցության հետ՝ զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Այսինքն՝ ես ինքս եմ որոշելու՝ իմ թիմով»,-ընդգծեց Հակոբյանը։

Հակոբյանին հարցրինք՝  բացառու՞մ է ՔՊ-ի հետ համագործակցությունը պատասխանեց․

«Ով է ասել նման բան, ես չեմ ասել, որ չեմ համագործակցի։ Չեմ կարող ուղիղ պատասխանել՝ կարող եմ համագործակցել, թե ոչ, ուղղակի չեմ բացառում, որ կգնանք այդ քայլին։ Ըստ իրավիճակի՝ կհասկանանք։ Միգուցե ՔՊ-ն է իր 11 մանդատով միանում ինձ»,-նշեց նա։ 

Մանրամասն՝ թերթի վաղվա համարում