1 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն

1 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն

ԱՄՆ Կանզաս նահանգում համաձայնել են վճարել 1,1 միլիոն դոլար փոխհատուցում այն անձին, ով իր նմանակի փոխարեն, սխալմամբ բանտարկվել է եւ անազատության մեջ անցկացրել 17 տարի։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ռիչարդ Էնթոնի Ջոնսը իր նմանակի փոխարեն սխալմամբ դատապարտվել է եւ 17 տարի անցկացրել բանտում։ Բազմաթիվ բողոքներից հետո գործը վերանայվել է եւ նա արդարացվել եւ հիմա նա կլինի առաջինը, ով սխալ դատական վճիռների պատճառով հանիրավի պատիժ կրելու համար կստանա պետական փոխհատուցում։ Այժմ եւս երկու նման գործ է դրված վերանայման ընթացքի մեջ։ Ջոնսը դատապարտվել էր կողոպուտի համար դեռ 1999 թվականին։ Թեեւ ալիբի է ունեցել, սակայն եւ մեղադրական կողմը եւ դատարանը հաշվի չի առել։ Այժմ նա արդեն ազատության մեջ է եւ արդարացված։