Նախագահը պահանջել է անհապաղ լուծել իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Նախագահը պահանջել է անհապաղ լուծել իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վերջին քայլերը Ուկրաինայի ժողովրդի մոտ անվստահություն է առաջացրել կապված այն բանի հետ, որ Վաշինգտոնը աներեր աջակցություն է ցուցաբերում Կիեւին։ Այս մասին նա հայտարարել է Axios պարբերականին տված հարցազրույցում։

«Բոլոր այն գործողությունները, որոնք մենք ձեզ հետ քննարկեցինք, թուլացնում է Ուկրաինայի ներքին վստահությունը՝ ԱՄՆ աներեր աջակցության հանդեպ»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նա ասել է, որ թե ինքը, եւ թե այլ շատ մարդիկ տհաճորեն զարմացան, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց սանկցիաներ կիրառել Nord Stream 2 AG ընկերության հանդեպ, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությամբ։ Նա նաեւ ասել է, որ Ուկրաինային անհապաղ պետք է  ներառել ՆԱՏՕ-ի կազմում։ «Եթե ՆԱՏՕ-ում մեզ ողջունում են եւ իրոք ուզում են տեսնել մեզ իրենց շարքերում, ապա չկա իմաստ հեռադիտակով ինչ որ հեռավոր ապագային հայացքը հառած պահելու եւ ապագան քննարկելու»,- ասել է նա, հավելելով, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է լուծվի անհապաղ կերպով, քանի որ Ուկրաինան հիմա վտանգի մեջ է եւ խաղատախտակին Ուկրաինայի անկախությունն է եւ հենց հիմա Կիեւն ունի աջակցության կարիք։