Պաշտոնից ազատվելուց հետո Հովհաննես Քոչարյանը վերադարձել է հին գործին

Պաշտոնից ազատվելուց հետո Հովհաննես Քոչարյանը վերադարձել է հին գործին

 Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Հովհաննես Քոչարյանը գրել է․

«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն..»։