Twitter-ը կհեռացնի կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը

Twitter-ը կհեռացնի կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը

Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ կհեռացնի բոլոր այն հրապարակումները, որոնք սուտ տեղեկատվություն կպարունակեն նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նախատեսված պատվաստանյութերի մասին։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Կհեռացվեն նաեւ այն հրապարակումները, որոնք կբովանդակեն պատվաստումների մասին նեգատիվ հայտարարություններ, ինչպես նաեւ հրապարակումներ այն մասին, որ կորոնավիրուսային ինֆեկցիա իրականում չկա եւ դրա համար պետք չէ պատվաստվել։ Արդեն հաջորդ տարեսկզբից կմակնշվեն այն գրառումները, որոնք նպաստում են չհիմնավորված տեղեկությունների տարածմանը, հանդիսանում են վիճելի կամ էլ ոչ ամբողջական, կոնտեքստից կտրված տեղեկություններ են պարունակում պատվաստանյութերի մասին։