Մի անձի կալանքի հարց է քննվելու

Մի անձի կալանքի հարց է քննվելու

Օրերս «Մարտական եղբահրություն» միաբանության անդամներ  Մասիս Շիրոյանը, Արման Պետրոսյանը, Արամայիս Աղաբեկյանը, Հենրիկ Մկրտչյանը, Գոռ Ասատրյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը եւ ուրիշներ բերման էին ենթարկվել:

Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ ոստիկանություն տարվածներից մեկին՝ Արման Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել և խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. «Օրենքով սահմանված ժամկետներում կքննվի: Դրանից հետո պետք է հասկանալ, մեղադրանք կառաջադրվի, թե ազատ կարձակվեն», - ասացին մեզ Քննչականից:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար բերման էին ենթարկվել «Մարտական եղբայրության» անդամներին, ընդհանուր թվով 7 անձի: Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ավտոճանապարհը փակելու ընթացքում «առերևույթ խուլիգանական արարքներ» են կատարվել: