Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհի ՃՏՊ-ի արդյունքում 11 անձ է տուժել

Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհի ՃՏՊ-ի արդյունքում 11 անձ է տուժել

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նշվում էր, որ Դիլիջանի ԲԿ է հոսպիտալացվել 8 հոգի։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը վերոնշյալ դեպքից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն»։