Դիբալան զայրացած է․ կարող է ընդունել «Յունայթեդի» առաջարկը

Դիբալան զայրացած է․ կարող է ընդունել «Յունայթեդի» առաջարկը

Ինչպես փոխանցում է Sky Sports-ը, Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան զայրացած է «Յուվենտուսի» ղեկավարության կայացրած որոշման վրա։

Բանն այն է, որ իտալական ակումբը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Լուկակուին։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը պատրաստ է անգամ զոհաբերել Դիբալային։ Խոսքը ֆուտբոլիստների փոխանակման մասին է, ինչն էլ դարձել է արգենտինացու զայրույթի առիթ։

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Դիբալան մերժել էր «Մանչեսթերի» առաջարկը՝ պահանջելով 10 մլն եվրո աշխատավարձ։