Լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը․ «ՎԵՏՕ» -ի հայտարարությունը

Լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը․ «ՎԵՏՕ» -ի հայտարարությունը

Ողջ օրը շարունակվում է «ՎԵՏՕ» - սորոսականներ փոխհրաձգությունը։ «ՎեՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը, հիշեցնենք,  պահանջում էր  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի  և  Հրանուշ Խառատյանի հրաժարականը։  Վերջինս էլ հանցագործության մասին հաղորդում էր տվել  գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության  պետին ու ոստիկանության պետին՝ նշելով, որ իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ 

Քիչ առաջ  «ՎԵՏՕ» -ն հանդես է եկել հայտարարությամբ։
«ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ամբողջ ցանցը՝ իշխանության տարբեր օղակներում գտնվող՝ օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող պատգամավորները և նախարարները, «Սորոսի ծռեր» հայասպան ահաբեկչական խմբավորումը, իրենց քաղհասարակություն հռչակած սորոսական տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների ղեկավարները և շահառուները, կազմելով մեկ միասնական ճակատ՝ վայնասուն են բարձրացրել՝ իրենց պետականաքանդ և ապազգային գործունեությունն առաջ տանելու համար: 

Վայնասունի պատճառն այն է, որ արտասահմանյան գործակալական ցանցը սկսել է գիտակցել, որ տապալվում է իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և Թուրքիային հայկական պահանջատիրությունից ազատումը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Կազմակերպությունը կոչ է անում բոլոր այն անհատներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնց համար կարևոր է մեր ազգային ինքնության պահպանման և Ցեղասպանության պահանջատիրության հարցը,« լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը թուրքերին»։