Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱԽ անդամների հետ

Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱԽ անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը Պուտինն առաջարկել է քննարկել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, ինչպես նաև հարևան երկրների հետ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր։

«Այսօր մենք կքննարկենք երկրի համար տարբեր ուղղություններով անվտանգության ապահովման արդիական հարցերը, ինչպես նաև կխոսենք հարևանների հետ մեր հարաբերությունների մասին՝ առանձին, մեզ համար շատ կարևոր ոլորտներում»,- ասել է Պուտինը։

Այնուհետեւ զեկույցով հանդես է եկել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։