Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը նոր նշանակում է արել
![Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը նոր նշանակում է արել](https://hraparak.am/uploads/images/2023/01/image_750x_63b9767bb8fcc.jpg)
Արդարադության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը դեկտեմբերի 20-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-10) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի եզրակացությունը և Ա. Մովսիսյանի դիմումը, հրամայում եմ․
Արա Ֆրունզի Մովսիսյանին 2022 թվականի դեկտեմբերի 21-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-10) պաշտոնում։
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»։
Կարծիքներ