Արցախում իրավիճակը կրիտիկական է

Արցախում իրավիճակը կրիտիկական է

Արդեն 27-րդ օրն է Արցախի Հանրապետությունը բլոկադայի մեջ է:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավիճակն այսօր արդեն կրիտիկական է.

«Սովորության համաձայն ամեն օր շրջում եմ խանութներով, այսօր տեսածս կրիտիկական էր, խանութներում մնացել է միայն հաց, ալկոհոլային խմիչքներ, հյութեր, տնտեսական ոչ առաջին անհրաժեշտության պարագաներ, պահածոներ ու վերջ: Ծխախոտ գտնելն Արցախում բացառված երևույթ է, կարագ, ձեթ, նպարեղեն ևս չկա: Կա մսամթերք, քանի որ տեղական արտադրանք է»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:

 Պատգամավորի պնդմամբ՝ թեև Արցախում խուճապային տրամադրություններ չկան, սակայն գնալով ամեն բան փոխվում է դեպի ավելի վատը: