Ինչպես ամրացնել օրգանիզմը՝ վիրուսին դիմադրելու համար․ յոգի խորհուրդը

Ինչպես ամրացնել օրգանիզմը՝ վիրուսին դիմադրելու համար․ յոգի խորհուրդը

Հնդիկ ամենահանրահայտ յոգ, միստիկ Սադխգուրուն, որը կորոնավիրուսի վերաբերյալ դասախոսությունների շարք ունի, դրանցից մեկը նվիրել է այն թեմային, թե ինչպես ամրապնդել օրգանիզմը՝ վիրուսին դիմադրելու համար։Դրանից մեկը շնչառական վարժություններ են, որի տեսանյութի հղումը կցված է նյութին՝ Սիմխա կրիյա․ իմունիտետի բարձրացման ու թոքերի ծավալի ավելացման  յոգերի շարքային վարժություն, որը կարող է անել 6 տարեկանից բարձր մինչև յոթանասուն տարեկան յուրաքանչյուր մարդ՝ անկախ բժշկական ցուցումներից ու առողջական վիճակից։

Սրա համար անհրաժեշտ է նախ համոզվել, որ ձեր ստամոքսը լիքը չէ, պետք է մի քիչ անոթի լինել։ Իդեալական ժամանակը ուտելուց հետո 2․5 ժամն է։

Յոգը իր մեկ այլ տեսանյութում առաջարկում է նաև  կուտակել տաքություն։ Վարժությունների ազդեցության համար անհրաժեշտ է 4-6 շաբաթ, սակայն դրանք հետևողական անելու դեպքում յոգը խոստանում է արդյունք, քանի որ սա կբերի օրգանիզմի հավասարակշռության։ Յոգն ասում է, որ եթե այս վարժությունը դժվարություններ է առաջացնում, ուրեմն նշանակում է, որ մարդը թոքերի խնդիր ունի։

 
Դիմելով մարդկանց  յոգն ասում է․ «Որտեղ էլ լինեք, հուսով եմ, որ առողջ եք ու մնում եք տանը։Ուղղակի անհավատալի է, որ շատ մարդիկ դժգոհում են, որ ստիպված են տանը մնալ։ Ինչպե՞ս մնալ տանն ու միևնույն ժամանակ խուսափել կոնֆլիկտից։ Ահա թե ինչի համար շատ կարևոր է, որ մարդը կարողանա փակել աչքերն ու ուղղակի նստի։ Եթե անգամ ոչինչ չգիտեք մեդիտացիայի մասին, ուղղակի փակեք ձեր աչքերն ու նստեք։ Աչքերը փակելու իմաստն այն է, որ երբ փակում եք ձեր աչքերը ու հետո բացում, տեղեկատվությունը գալիս է բոլոր 5 զգայարաններից, բայց տեսողական տեղեկատվությունն առավել մեծ նշանակություն ունի։ Այն մարդու վրա ամենամեծ ներգործությունն է թողնում»։ 

Ապա յոգը մարդկությանը, յուրաքանչյուր մարդու  առաջարկում է մի պահ պատկերացնել, որ ինքը շուն է։ «Դուք շուն եք, այդ դեպքում, աշխարհի մասին ձեր տպավորությունը կսկսի ձևավորվել հիմնանականում՝ հոտերի հաշվին։Դուք այնքան լավ չեք տեսնի, որքան մարդիկ, բայց կկարողանաք հոտոտել ամեն ինչ, բոլոր կենդանիներն այդպիսին են։ Եթե եղել եք անտառում, ապա տեսած կլինեք, որ ինչ-որ բան իմանալու համար նրանք քթները վերև են պարզում։ Նրանք չեն փորձում նայել, քանի որ նրանց տեսողությունը հոտառության նման լավ զարգացած չէ»։

Յոգն ասում է՝ քանի որ մարդու համար տեսողությունն ամենակարևորն է, ապա աչքերը փակելուն պես մարդու համար աշխարհը վերանում է։

«Եթե սա անեք, կտեսնեք, որ հեշտությամբ կանցնենք չափազանց դրության միջով, կյանքն ու մահը ձեր համար խնդհրահարույց չեն լինի, եթե ունենաք նման ընդունակություն»,-ասում է յոգը։ Նրա բացատրոթյունը՝ փակ աչքերի դեպքում ամեն ինչ «վերահեռարձակվում է»․ հիշողությունը աշխատում է այն ամենի հիման վրա, ինչ կուտակվել է։ Ու սա կտտանք է։  Եթե բացում եք՝ սա կտտանք է մյուսների համար։

Յոգն ասում է, որ հիմա եկել է ստուգելու ժամանակը։ Ստուգելու, թե ինչպես կարելի է այս ամենից դուրս գալ առանց քո երկրին, քո ընտանիքին վնասելու դուրս գալ այս ժամանակներից։