Մեսսիի հայրը բանակցություններ է վարում «Մանչեսթեր սիթիի» հետ

Մեսսիի հայրը բանակցություններ է վարում «Մանչեսթեր սիթիի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող եւ թիմի ավագ Լիոնել Մեսսիի հայրը, ով նաեւ հանդիսանում է նրա գործակալը՝ Խորխեն, բանակցություններ է սկսել անգլիական «Մանչեսթեր սիթիի» հետ։ Անգլիական կողմը ներկայացնում է մարզական տնօրեն Ֆերան Սորիանոն։ Այս մասին հայտնում է RAC1-ը, հիշեցնելով, որ Սորիանոն նախկինում եղել է «Բարսայի» նախագահը։

Անգլիացիները պատրաստ են Մեսսիի հետ երկամյա պայմանագիր կնքել, որի ընթացքում մարզիկը կարող է վաստակել 100 միլիոն եվրո։ Հայտնի է, որ Մեսսին կուզենար կրկին աշխատել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով այժմ մարզում է անգլիացիներին։