Նորաձեւության նոր թրենդ՝ թելադրված կորոնավիրուսային համավարակով

Նորաձեւության նոր թրենդ՝ թելադրված կորոնավիրուսային համավարակով

Շղթայիկներով զարդարված պաշտպանիչ բժշկական դիմակները դարձել են նորաձեւության նոր թրենդ, որը թելադրում է կորոնավիրուսային համավարակը։ Այս մասին գրում է Metro-ն։

Խոսքը դիմակների մասին է, որոնք զարդարված են երկար շղթայիկներով եւ հիշեցնում են ակնոցի համար օգտագործվող այն շղթաներին, որոնց օգնությամբ ակնոցը կարելի էր կախել պարանոցից։ Դիմակը նույնպես այդ կերպ, եթե դեմքին չէ, կարելի է կախել ակնոցի նման պարանոցից։ Նորաձեւության նոր թրենդն այժմ ակտիվորեն տարածվում է սոցկայքերում եւ բլոգային հարթակներում։