«Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում հաղթեց «Վեսթ Արմենիային»

«Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում հաղթեց «Վեսթ Արմենիային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Վեսթ Արմենիան» ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։1 հաշվով՝ տեղեկացնում է armsport.am-ը:

Առաջին կեսում՝ 41-րդ րոպեին, դաշտի տերերին առաջ մղեց Էդմուն Մովսիսյանը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը 3 գոլ խփեցին։ 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արտյոմ Ավանեսյանը, իսկ 5 րոպե անց իր թիմին առաջ մղեց Տենտեն Յենեն։

79-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Էզան։ 86-րդ րոպեին Տենտոն Յենեն դարձավ դուբլի հեղինակ։

«Վեսթ Արմենիան» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց և վերջին տեղում է։ «Արարատ-Արմենիան», որը 1 խաղ քիչ է անցկացրել, 6 միավորով 5-րդն է։