«Մի խանգարեք Բաքվի և ԼՂ-ի ինտեգրմանը»․ Ադրբեջանը՝ ՀՀ-ին

«Մի խանգարեք Բաքվի և ԼՂ-ի ինտեգրմանը»․ Ադրբեջանը՝ ՀՀ-ին

Անընդունելի են ԼՂ հայ բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը չարաշահելու փորձերը։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ «ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։

«Անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև ապակառուցողական ձևով խոչընդոտելուն»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։