«Բարով ես ծնվել. սիրում եմ քեզ». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը՝ Հրանտ Թոխատյանին

«Բարով ես ծնվել. սիրում եմ քեզ». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը՝ Հրանտ Թոխատյանին

Այսօր հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի 65-ամյակն է, որի կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ շնորհավորել են նրան:

Դերասանի կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է համատեղ լուսանկար՝ շնորհավորելով նրան: 
«Բարով ես ծնվել: Առողջ ու հաջողակ լինես. սիրում եմ քեզ: Ամենալավ ամուսին, տաղանդավոր դերասան, մարդ, որը տոն է շատերի համար և անփոխարինելի ընկեր է երեխաների համար: Ուզում եմ՝ բոլոր նպատակներդ իրականանան, բոլորին ոգևորես քո դրական լիցքերով և նոր նախագծերով»: