Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են փակել․ Բաքվի նոր շանտաժը
![Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են փակել․ Բաքվի նոր շանտաժը](https://hraparak.am/uploads/images/2022/12/image_750x_639d69bbba6a0.jpg)
Ի պատասխան Աթենքի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Ադրբեջանին ուղղված կոչին՝ Հունաստանում Ադրբեջանի դեսպան Անար Հուսեյնովն ասել է, որ միջանցքը արգելափակել են ռուս խաղաղապահները։
Այսպիսով, Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամի պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա՝ հերքելով իր մեղքը հումանիտար ահաբեկչության մեջ։
«Լաչինի ճանապարհը փակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, որը ժամանակավորապես տեղակայված է Ադրբեջանի տարածքում»,- գրել է դեսպանը Twitter-ում՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը «Ադրբեջանի ներքին գործն է»։
Կարծիքներ