Հռոմի Պապը կրճատել է Վատիկանի աշխատակիցների աշխատավարձերը

Հռոմի Պապը կրճատել է Վատիկանի աշխատակիցների աշխատավարձերը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կորոնավիրուսային  համավարակով պայմանավորված կրճատել է Սուրբ Աթոռի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։ Խոսքը վերաբերում է կղերականներին, բարձրաստիճաններից մինչեւ վանականներ։

Vatican News-ի հաղորդման համաձայն, Սրբազան Քահանայապետը այս որոշումը կայացնելիս հաշվի է առել կորոնավիրուսային համավարակի բերած տնտեսական ճգնաժամը։ Մասնավորապես, բարձրաստիճան եկեղեցականների՝ կարդինալների աշխատավարձը կրճատվել է 10 տոկոսով, մյուս՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող կղեկարականներինը 8 տոկոսով է կրճատել, իսկ վանականներինը եւ սովորական եկեղեցականներինը՝ 3 տոկոսով։ Բացի այդ կասեցվել է աշխատանքային պայմանագրով նախատեսված ամեն երկու տարին մեկ աշխատավարձի բարձրացումը։