Տիգրան Ասատրյանն ասել է՝ ինչու չի եկել Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքին

Տիգրան Ասատրյանն ասել է՝ ինչու չի եկել Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքին

2000 թվականից ԱՄՆ-ում եմ, 24 տարի այստեղ եմ, ևս մի անգամ հենց այսպես շնորհավորում եմ իմ եղբոր բալիկներին: Ինձ շատ են գրել`բա ինչի ներկա չէիր, ինչի չեկար, սիրելի հայրենակիցներ, հիմա ես կբացեմ այն գաղտնիքը, որի պատճառով էլ չեմ եկել: Ես մինչև այս պահը չունեմ ամերիկյան անձնագիր, որով կարող եմ ճանապարհորդել: Այս մասին տված վերջին հարցազրույցում հայտարարել է երգիչ Տիգրան Ասատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու չէր ժամանել Հայաստան՝ եղբոր՝ Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքին:

«Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարաբերությունները` իմ ախպոր ցավը տանեմ, էրեխեքին էլ շնորհավորել եմ ամենաառաջինը: Տեսազանգով զանգել եմ: Էսքանով սահմանափակվեք»,- ասել է նա: