Ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել

Ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել

Մոսկվան եւ Բաքուն ադրբեջանա-ռուսական սահմանի դեմարկացիայի հարցով հերթական բանակցություններն են անցկացրել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 6-9-ը տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի խորհրդակցությունների հերթական՝ թվով իններորդ ռաունդը։

Քննարկվել են դեմարկացիայի հետ կապված հարցեր, հաստատվել են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դաշտային դեմարկացիոն աշխատանքների իրականացման համար։